Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հրանտ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. Ազատության արքայությունն այս աշխարհից չէ

Հրանտ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. Ազատության արքայությունն այս աշխարհից չէ
02.05.2013 | 11:39

Մի բան չեմ կարողանում անկեղծորեն հասկանալ, երբ մարդիկ ասում են՝ վա՛յ, դարձար կուսակացկան, ազատությունդ կորցրեցիր: Հասկանում եմ ինչի մասին են խոսում, բայց առանց ձևեր թափելու՝ այնքան խորթ է ինձ նման մոտեցումն ազատության խնդրին, որ նույնիսկ դժվարանում եմ բացատրել մարդկանց, թե ինչ աստիճանի համաձայն չեմ: Ես ազատությունը ճանաչում եմ որպես մարդկային ներքին հոգեբանական որակ, որը հնարավոր չէ սահմանափակել որևէ արտաքին գործոնով: Դա մարդու ներքին անկաշկանդվածությունն է, կարևոր պահերին անաչառ լինելու կարողությունը և այլն, և այլն: Կուսակցությունն ի՞նչ է, որ կարողանա մարդուն փոխել: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ մարդու ազատությունը սահմանափակում են պետությունը, համալսարանը, ընտանիքը, ցանկացած հասարակական հաստատություն: Դե եկեք հրաժարվենք քաղաքացիությունից, կրթությունից, ամուսնությունից: Ընդ որում, դրանք կուսակցության համեմատ շատ ավելի հզոր գործոններ են: Բայց որքան էլ դրանք արտաքին ազատությունը սահմանափակեն մարդու, մենք գտնում ենք, չէ՞, տարբերակներ, որպեսզի պահպանվի մեր ներքին ազատությունն ու միաժամանակ չվերածվենք ապասոցիալական էակների: Ի վերջո, մարդ որքան ցածր կարծիքի պիտի լինի իր ներքին կարողությունների մասին, որ մտածի, թե կակոյ-նիբուձ կուսակցական պատկանելություն կարող է իրեն զրկել ազատությունից: Կներես, բայց ուրեմն ի սկզբան անազատ ես, եղբայր կամ քույր: Ազատության արքայությունն այս աշխարհից չէ՝ նոր չի ասված:

Դիտվել է՝ 5061

Մեկնաբանություններ